Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ավտովթար Առինջ գյուղում․ կա զոհ

Ավտովթար Առինջ գյուղում․ կա զոհ
Հասարակություն
11:50, 21 март 2021
Մարտի 21-ին, ժամը 01։31-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղի կենտրոնական փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան շրջվել է, կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ 6-րդ փողոցի 1-ին նրբանցքում «Opel Corsa» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Գ․) շրջվել է. ավտոմեքենայի մոտակայքում հայտնաբերվել է վարորդի դին։
Փրկարարները վարորդի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, փակել ավտոմեքենայի գազի բալոնի փականը, ուղղել ավտոմեքենան և մոտեցրել այն ավտոքարշակին։