Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 29-ից 30-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 29-ից 30-ը
Հասարակություն
12:39, 30 март 2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 29-ից 30-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 53 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես ՝ անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 8-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 5, թմրամիջոցի հայտնաբերման՝ 4, ընտանեկան բռնության՝ 3, ծանր վիրավորանքի՝ 2, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, բնակարանային գողության, շորթման, համակարգչային հանցագործության, խուլիգանության, ապօրինի ծառահատման, ինքնասպանության հասցնելու ու ծնողներից երեխային ապօրինի բաժանելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 5, սպանության փորձի, մարմնական վնասվածք պատճառելու և բնակարանային գողության 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: