ՄԻԵԴ-ը բավարարել է Հայաստանի կողմից ներկայացված 300-ից ավելի ենթադրյալ գերեվարված անձանց դիմումներից 291-ը, իսկ Ադրբեջանը հաստատել է 38-ին

Հասարակություն
44-օրյա պատերազմի առաջին իսկ օրից մինչ այսօր Հայաստանի կառավարությունը ՄԻԵԴ է ներկայացրել Ադրբեջանի կողմից ենթադրյալ գերեվարված 300-ից ավելի անձանց վերաբերյալ դիմումներ, սակայն ՄԻԵԴ-ի կողմից բավարարվել են 291 անձի մասով դիմումները: Իսկ Ադրբեջանը հաստատել է 38 գերու փաստը։ Այս մասին ի պատասխան Civic.am-ի գրավոր հարցի՝ նշել են Հայաստանում միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից։
Մենք մասնավորապես հետաքրքրվել էինք, թե Ադրբեջանում պահվող քանի՞ հայ գերու վերաբերյալ է դիմում ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան մինչ օրս, արդյոք բոլո՞ր դիմումներն են քննվել, և ի՞նչ արդյունքի ենք հասել։ Ինչպես նաև՝ Ադրբեջանը քանի՞ գերու տվյալ է հաստատել, և այս պահին քանի՞սն են Ադրբեջանում պահվում։
«2020թ. սեպտեմբերի 27-ից մինչ օրս Դատարանի կանոնների 39-րդ կանոնի ներքո միջանկյալ միջոց կիրառելու խնդրանքով ՄԻԵԴ է ներկայացվել Ադրբեջանի կողմից ենթադրյալ գերեվարված 300-ից ավելի անձանց (ռազմագերիներ և պահվող քաղաքացիական անձինք) վերաբերյալ դիմումներ: Գերեվարված անձանց վերաբերյալ ՀՀ կառավարության կողմից ներկայացված բոլոր դիմումները ՄԻԵԴ-ի կողմից քննվել են ըստ սահմանված հրատապ ընթացակարգի և գերազանցապես բավարարվել են (291 անձի մասով): ՄԻԵԴ-ում ընթացող իրավական գործընթացների շրջանակներում Ադրբեջանի հաստատած և այս պահին Ադրբեջանում գտնվող ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց թիվը 38-ն է»,- պատասխանել են գրասենյակից:
Ընդգծենք, որ Ադրբեջանը, բացի այն բանից, որ հայ ռազմագերիներին դատում է շինծու քրեական գործերի շրջանակում, նաև չի հրապարակում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց իրական թիվը։
Նարա Մարտիրոսյան