Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պարոն Երեմյանի նկատողությունը սեղանիս լինի. Հրաչյա Սարգսյանը հունից դուրս եկավ

Պարոն Երեմյանի նկատողությունը սեղանիս լինի. Հրաչյա Սարգսյանը հունից դուրս եկավ
Հասարակություն
14:53, 04 апрель 2022
Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ «Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի տնօրեն Հարություն Երեմյանին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասաց, որ պետք է բացատրագիր ներկայացներ, ինչին ի պատասխան նա զեկուցեց, որ ներկայացրել է:

«Պարոն Երեմյան, ավտոբուսների և տրոլեյբուսների համար մրցույթը դրե՞լ եք, իսկ ինչպե՞ս են չորացնելու ավտոբուսները, շորո՞վ»,-հարցրեց քաղաքապետը:

Հարություն Երեմյանն ասաց, որ չորացման մասով խնդիր չկա:

«Արդեն 4-րդ ամիսն ա «պռավալ» եք տալիս դա դուք, նպատակային «պռավալ եք տալիս»: Այս բնութագիրը որ գրե՞լ եք, ո՞նց ենք չորացնելու ավտոբուսներն ու տրոլեյբուսները»,-ասաց քաղաքապետը:

Հրաչյա Սարգսյանը հունից դուրս եկավ և ասաց, որ խորհրդակցությունից հետո Հարություն Երեմյանին նկատողություն տան: