Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աուտիզմի իրազեկման միջազգային օրվա առթիվ Արցախի ՄԻՊ-ը և աշխատակիցներն այցելել են Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում գործող աուտիզմի ցերեկային խնամքի և բուժման կենտրոն

Աուտիզմի իրազեկման միջազգային օրվա առթիվ Արցախի ՄԻՊ-ը և աշխատակիցներն այցելել են Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում գործող աուտիզմի ցերեկային խնամքի և բուժման կենտրոն
Հասարակություն
18:32, 04 апрель 2022
Աուտիզմի իրազեկման միջազգային օրվա առթիվ ապրիլի 4-ին Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և ՄԻՊ աշխատակիցներն այցելել են Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում գործող աուտիզմի ցերեկային խնամքի և բուժման կենտրոն։

Պաշտպանը ծանոթացել է կենտրոնի ընդհանուր պայմաններին, երեխաների բուժման ընթացքին և նրանց առօրյային, ինչպես նաև  զրույց  ունեցել կենտրոնի մասնագետների հետ:  

Այցի ընթացքում վեր են հանվել աուտիզմի համախտանիշ ունեցող երեխաների՝ հասարակության մեջ ինտեգրվելու, ինչպես նաև նրանց իրավունքների պատշաճ իրացմանն առնչվող այլ խնդիրներ։ Քննարկվել  են համագործակցության շրջանակներում խնդիրների համակարգային լուծմանն ուղղված հնարավոր քայլերը:

Պաշտպանը շնորհակալություն է հայտնել կենտրոնի անձանակազմին հոգատար և նվիրված աշխատանքի համար։