Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առաջիկա ժամերին Արցախում կարող են գազամատակարարման դադարեցման դեպքեր արձանագրվել. «Արցախգազ»

Առաջիկա ժամերին Արցախում կարող են գազամատակարարման դադարեցման դեպքեր արձանագրվել. «Արցախգազ»
Հասարակություն
21:30, 04 апрель 2022
«Արցախգազ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ բարձր ճնշման գազատար խողովակի պրոֆիլակտիկ վթարավերականգնման աշխատանքների կազմակերպման պատճառով առաջիկա ժամերին կարող են գազամատակարարման դադարեցման դեպքեր արձանագրվել տարբեր բնակավայրերում:

«Հորդորում ենք բաժանորդներին համապատասխանաբար պլանավորել գազասպառումը և պահպանել անվտանգության բոլոր կանոնները՝ խուսափելու համար արտակարգ պատահարներից: Հնարավորինս արվում է, որ վաղն առավոտյան ամբողջովին վերականգնված լինի գազամատակարարման բնականոն ռեժիմը»,- ասված է հայտարարության մեջ: