Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուզում եմ դիմել ադրբեջանցիներին ու ասել, որ ցեղասպանության զոհ լինելը լավ բան չէ. դուք երբևէ հայ ազգի կամ այլ ազգի կողմից ցեղասպանության չեք ենթարկվել․ Էդմոն Մարուքյան

Ուզում եմ դիմել ադրբեջանցիներին ու ասել, որ ցեղասպանության զոհ լինելը լավ բան չէ. դուք երբևէ հայ ազգի կամ այլ ազգի կողմից ցեղասպանության չեք ենթարկվել․ Էդմոն Մարուքյան
Հասարակություն
17:32, 08 апрель 2022
Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Այսօր Ադրբեջանում հերթական անգամ նշում են հայերի կողմից կատարված ինչ-որ «ցեղասպանության տարելից»:

Վերջին երկու ամիսների ընթացքում սա արդեն երկրորդ «ցեղասապնության տարելիցն» են նշում: Չի բացառվում, որ տարվա մեջ «ցեղասպնության» հիշատակի այլ օրեր նույնպես ունենան:

Ուզում եմ դիմել ադրբեջանցիներին ու ասել, որ ցեղասպանության զոհ լինելը լավ բան չէ. դուք երբևէ հայ ազգի կամ այլ ազգի կողմից ցեղասպանության չեք ենթարկվել, մի' անդադար ձեզ վերագրեք մի ողբերգություն, որի միջով դուք երբեք չեք անցել։