Քաղաքացիակենտրոն
լրատվություն

3-րդ զորամիավորման զորամասերում անցկացվել են նորակոչիկների երդման արարողություններ

3-րդ զորամիավորման զորամասերում անցկացվել են նորակոչիկների երդման արարողություններ
Հասարակություն
19:36, 22 март 2021
Մարտի 20-ից 22-ը 3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող մի շարք զորամասերում անցկացվել են նորակոչիկ զինծառայողների երդման հանդիսավոր արարողություններ. տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին և լինել Հայոց բանակի արժանի զինվորներ:

 Զորամասերի հրամանատարները շնորհավորել են զինծառայողներին, մաղթել խաղաղ և անվտանգ ծառայություն, հորդորել խստագույնս պահպանել անվտանգության կանոնները։