Արմեն Դարբինյանը Մոսկվայից ուղերձ է հղել․ «Մեր դավանած Արժեքներին որևէ բան չի սպառնում»

Հասարակություն
Մինչ հայ-ռուսական համալսարանը շարունակում է գտնվել համընդհանուր ուշադրության կենտրոնում, համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը ֆեյսբուքյան ուղերձ է հղում իր հետևորդներին։ Ուղերձը ներկայացնում ենք ստորև․
«Սիրելիներս,
Հայաստանի Հանրապետության Արժանապատիվ Քաղաքացիներ,
Սփյուռքի Արժանապատիվ Հայեր,
Իմ Խորին Երախտագիտությունն եմ հայտնում այս օրերին համացանցը ողողած Սիրո և Արժանապատվության Շքերթի համար՝ ուղղված ինձ և Համալսարանական Արժեքների պաշտպանությանը: Անգամ անհարմար եմ զգում, որ նման դրսևորում տեղի է ունենում իշխանական մի ոհմակի հանդեպ, որը օրգանապես անհաղորդ է նման Արժեքներին: Այդ իսկ պատճառով խնդրում եմ դադարեցնել աջակցության գործողությունները և հավաստիացնում եմ, որ մեր համալսարանին և մեր դավանած Արժեքներին որևէ բան չի սպառնում: Իսկ Նիկոլ Փաշինյան անվանմամբ ազգային աղետը մենք կվերացնենք սահմանադրորեն, բայց իր սիրած ձևով՝ պինցետով:
Ստեղծված իրավիճակում սակայն բան ունի անելու ԱԱԾ տնօրեն Աբազյանը: Նա ունի երեք տարբերակ. ա/Հրապարակային բացատրություն տալ ինձ ներկայացված վերջնագրի կապակցությամբ; բ/Մասնավոր զրույցում ինձանից ներողություն խնդրել դրսևորված անհեռատեսության համար; գ/վարչապետի խոսնակ օրիորդ Մանեի հրահանգով փորձել գործ կարել ինձ վրա: Միանգամից ասեմ, որ ռեժիմի ոչնչացումը արագացնելու տեսանկյունից ես նախընտրում եմ երրորդ տարբերակը: Դե ձեզ տեսնեմ»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում բաց նամակ էր հրապարակել՝ ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որով մեղադրել էր վարչապետին՝ ԱԱԾ-ի միջոցով իրեն ռեկտորի պաշտոնից հրաժարականի պահանջ ներկայացնելու մեջ։
Իսկ վերջինիս Մոսկվա մեկնելու լուրը մեզ հետ զրույցի ընթացքում հաստատեց համալսարանի մամուլի խոսնակ Հենրիխ Մարգարյանը՝ հրաժարվելով պատասխանել հարցին, թե ի՞նչ օրակարգով է Դարբինյանը Մոսկվայում։