Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ամենագնաց նոր ռեանիմոբիլ` Ալավերդու ԲԿ-ին

Ամենագնաց նոր ռեանիմոբիլ` Ալավերդու ԲԿ-ին
Հասարակություն
18:24, 18 апрель 2022
ԱԺ ՔՊ պատգամավոր Արեն Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

Շուրջ մեկուկես ամիս առաջ այցելել էի Ալավերդու ԲԿ։ Տնօրեն Ստեփան Մոսինյանը տեղեկացրեց, որ ամենագնաց ռեանիմոբիլի կարիք կա, քանի որ ԲԿ-ն սպասարկում է 34 բնակավայր` կետային ավելի քան 100 կմ հեռավորությամբ, բարդ ռելիեֆով։ Բացի այդ, ունենք գյուղական բնակավայրեր` դժվարանցանելի ճանապարհներով, որտեղ ստանդարտ ռեանիմոբիլները դժվար հասանելի են։ 

Խնդիրը քննարկեցի Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ։ Նախարարը նշեց, որ եթե ԲԿ-ն սեփական եկամուտներով հոգա շտապօգնության բրիգադի վարձատրության հարցը, նախարարությունը կհատկացնի ռեանիմոբիլը։ Հարցն այս տրամաբանությամբ 2-3 շաբաթվա ընթացքում լուծում ստացավ։ 

Ամբողջովին նոր Տոյոտա մակնիշի ամենագնաց ռեանիմոբիլը լիովին հագեցված է. ԷՍԳ (էլեկտրասրտագիր)
ИВЛ-ԱՇՍ ( արհեստական շնչառության սարք, ապարատ), դեֆիբրիլյատոր, ինֆուզիոն պոմպ: Այսպիսով, բարձրանալու է շտապօգնության ծառայության օպերատիվությունը, ծառայության որակն ընդհանրապես։ 

Շնորհակալություն եմ հայտնում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին խնդրին օպերատիվ լուծում տալու համար։