Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դուրս գանք, քայլենք Երևանի փողոցներով, իրազեկենք, թե ինչի համար ենք հավաքվել․ Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան ուղերձ է հղել

Դուրս գանք, քայլենք Երևանի փողոցներով, իրազեկենք, թե ինչի համար ենք հավաքվել․ Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան ուղերձ է հղել
Հասարակություն
17:00, 19 апрель 2022
Ցանկացա ձեզ պատմեմ, թե ինչ եղավ այս երկու օրը, որ անցկացրեցինք Ազատության հրապարակում. այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց «Հայրենիք» կուսակցության առաջնորդ, Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Վանեցյանը:

«Եկան հազարավոր մարդիկ, զրուցեցինք, խոսեցինք, ներկայացրեցինք: Ազատության հրապարակում հայտնվեցին մարդիկ, հայտնվեցին այլ խմբեր, մտահոգ խմբեր, որոնք մտածում են իրեն հայրենիքի մասին, մտածում են, որ իրենց հայրենիքն իրապես պետք է լինի անվտանգ, պետք է լինի անկախ, ինքնիշխան և մենք որևէ դեպքում պարտվողական քաղաքականություն չենք հանդուրժելու, չենք հանդուրժելու այն իրավիճակը, որն այսօր ունենք»,-նշեց նա:

Արթուր Վանեցյանի խոսքով՝ իրենք ունեն հստակ ծրագիր:

Նա կոչ արեց քաղաքացիներին միանալ իրեն և ասաց, որ պատրաստվում է քայլել Երևանի փողոցներով՝ իրազեկելու մարդկանց, թե ինչու են հավաքվել Ազատության հրապարակում:

Տեսանյութն՝ այստեղ