Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայկ Մարությանը հասատեց 161 հատ 8,5 մետրանոց ավտոբուսների գնման լուրը

Հայկ Մարությանը հասատեց 161 հատ 8,5 մետրանոց ավտոբուսների գնման լուրը
Հասարակություն
14:16, 12 февраль 2021
Երեւանի ավագանու արտահերթ 6-րդ նստաշրջանի այսօրվա նիստում քաղաքապետ  Հայկ Մարությանը տեղեկացրել է, որ անգլիական WYG ընկերությունը նոր ավտոբուսային ցանց է նախագծել Երեւանի հանար: 

Նախատեսված է, որ պետք է լինի մոտ 850 ավտոբուս, որից 450-ը լինելու է 7,5-8,5-մետրանոց, մնացածը՝ 12- և 18-մետրանոց ավտոբուսներ:

«Այս պահին մենք հաստատում ենք 161 հատ 8,5-մետրանոց ավտոբուսների գնումը: Սա երկար և շատ դժվար աշխատանք է պահանջել, նաև գիտեք՝ առկա պայմաններում հանրապետության շատ գործարարներ և արտադրողներ վախենում են ներդրումներ անել, այսինքն՝ պայմանագրեր կնքել, բայց մենք վստահեցրել ենք, որ մենք մեր պարտականությունները վստահ կկատարենք, և իրենք էլ իրենց կողմից կկատարեն մատակակարումը: Ծրագիրը պետք է շարունակական լինի: Մենք ուզում ենք առաջին քայլով ձերբազատվել այդ միկրոավտոբուսներից»,- հայտարարել է քաղաքապետը՝ տեղեկացնելով, որ 7,5-8,5-մետրանոց ավտոբուսները 90-95 տոկոս դեպքերում արտադրվում են Չինաստանում:

«Մեզ համար կարևորը ոչ թե այն երկիրն է, որն արտադրում է, այլ կարևորը՝ ինչ պարամետրեր ենք մենք դրել, իսկ մենք դրել ենք այդ դասի մեջ ամենաորակյալ պարամետրերը, որը պահանջվում է Երևան քաղաքին: 

Ուզում եմ հպարտությամբ ասել՝ բավական շատ լավ գին ենք ստացել այս որակի ավտոբուսների համար, և եթե գործարքը կայանա, և ամեն ինչ լավ լինի, ու մատակարարումը լինի, կհամարեմ սա լավագույն ձեռքբերումը Երևանի համար»,- ասել է Երևանի քաղաքապետը:

Հարցին՝ արդյո՞ք Երևանի համար անհարմար չեն լինի 12 կամ 18 մետրանոց ավտոբուսները, նա արձագանքել է. «Փորձարկումներ ենք ունեցել 12 մետրանոց ավտոբուսով: Իրականում 7,5-8,5 մետրանոցներն ամենահարմարներն են, բայց վստահեցնեմ, որ նաև 12 և 18 մետրանոց ավտոբուսները նույնպես այն ճանապարհներով, որտեղ նախագծված է, փորձարվել են ու փորձարկումն նորմալ է անցել: