Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ, գնդապետ Սերյոժա Ստեփանյանի գլխավորած աշխատանքային խումբն այցելել է հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասեր

ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ, գնդապետ Սերյոժա Ստեփանյանի գլխավորած աշխատանքային խումբն այցելել է հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասեր
Հասարակություն
17:40, 20 апрель 2022
Ապրիլի 19-ից 20-ը ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ, գնդապետ Սերյոժա Ստեփանյանի գլխավորած աշխատանքային խումբն այցելել է հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասեր:

Ստուգվել է անձնակազմի բարոյահոգեբանական ապահովման և զինվորական կարգապահության ամրապնդման ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետությունը, համապատասխան փաստաթղթերի առկայությունը և վարման կարգը, սննդի կազմակերպման գործընթացը։

Զորամասերի հրամանատարական կազմին ցուցաբերվել է մեթոդական օգնություն, ցուցումներ են տրվել հայտնաբերված թերությունների շտկման վերաբերյալ։