Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Դատավորների միություն»-ը որոշել է տոնել իր 25-ամյակը

«Դատավորների միություն»-ը որոշել է տոնել իր 25-ամյակը
Հասարակություն
10:53, 21 апрель 2022
«Դատավորների միություն» ՀԿ-ն իր ստեղծման 25-ամյակի առթիվ որոշել է հանդիսավոր միջոցառում կազմակերպել, որը տեղի կունենա վաղը՝ ապրիլի 22-ին, Երևանի Կոմիտասի թանգարան-ինստիտուտում։ 

Միության կայքում զետեղված հայտարարությունից տեղեկանում ենք, որ միջոցառմանը ներկա են լինելու Միության անդամ դատավորներ և «ոլորտին առնչվող հարգարժան հյուրեր»: 

Նշենք, որ հիշյալ հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 1997 թվականի ապրիլին։ Միության անդամները ՀՀ բոլոր ատյանների դատարանների դատավորներն են։ 1997-2003 թվականներին Միության նախագահն էր ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր, հետագայում ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը, որի լիազորությունները դադարեցվեցին 2020 թվականին։ 2017-2020 թվականներին Միությունը նախագահում էր ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ, ՀՀ վաստակավոր իրավաբան Երվանդ Խունդկարյանը, որը 2020 թվականին ՍԴ դատավոր ընտրվեց։ Այս տարի հունվարին 139 ձայնով Միության նախագահ ընտրվեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը, որը հայտնի է «Մարտի 1»-ի գործով ու որպես Քոչարյանին կալանքից ազատած դատավոր։