Եղիսաբեթ II-ը 96 տարեկան է. Թագուհին ծննդյան տարեդարձը նշում է իր ամուսնու սիրելի կալվածքում գտնվող առանձնատանը

Հասարակություն
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ն այսօր Սանդրիգեմյան պալատում նշում է իր ծննդյան 96-ամյակը, հայտնում է BBC-ն։
Հաղորդվում է, որ թագուհին հավանաբար կմնա իր ամուսնու՝ արքայազն Ֆիլիպի կողմից շատ սիրված կալվածքում գտնվող առանձնատանը։
Ծննդյան տարեդարձի կապակցությամբ հրապարակվել է լուսանկար, որում թագուհին պատկերված է իր ողջ կյանքի հետաքրքրությունը խորհրդանշող պոնիների մեջտեղում։
Լուսանկարն արվել է Վինձորի պալատում, որտեղ թագուհին անցկացնում է իր ժամանակի մեծ մասը։ Նրա հետ լուսանկարված կենդանիները հատուկ ցեղատեսակի պատկանող պոնիներ են (Fell Ponies), որոնք կներկայացվեն վինձորյան ձիերի ամենամյա ցուցադրությանը։
Թագուհուն ծննդյան օրվա կապակցությամբ Twitter-ում շնորհավորել են Քեմբրիջի դուքսն ու դքսուհին՝ նրան անվանելով «բազում մարդկանց ներշնչանքը» ինչպես Մեծ Բրիտանիայում, այնպես էլ Բրիտանական համագործակցության երկրներում և առհասարակ աշխարհում։
Ծննդյան բարեմաղթանքներին զուգահեռ Բուքինգհեմյան պալատը Twitter-ում հրապարակել է 1928թ. արված երկու տարեկան Եղիսաբեթ արքայադստեր լուսանկարը։