Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հիշում ենք՝ 101 տարի առաջ Ադրբեջանի ձեռքով Շուշիում հազարավոր հայեր կոտորվեցին. Սերժ Թանկյան

Հիշում ենք՝ 101 տարի առաջ Ադրբեջանի ձեռքով Շուշիում հազարավոր հայեր կոտորվեցին. Սերժ Թանկյան
Հասարակություն
22:31, 23 март 2021
Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը ինստագրամի իր էջում հրապարակել է հին լուսանկարներ Արցախի Շուշի քաղաքից՝ անդրադառնալով 101 տարի առաջ այս օրերին Ադրբեջանի իշխանությունների կողմից Շուշիում հայ ազգաբնակչության հանդեպ իրականացված կոտորածին: Լուսանկարներին կից Թանկյանը գրել է.

«Հիշում ենք՝ 101 տարի առաջ Ադրբեջանի ձեռքով Շուշիում հազարավոր հայեր կոտորվեցին: 20-րդ դարի ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկական զտումների բազմաթիվ գործողություններից միայն մեկի ժամանակ այնքան շատ մարդիկ զոհվեցին կամ փախան, որ փոքրամասնություն կազմող ադրբեջանական բնակչությունը մեծամասնություն դարձավ»: