Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ճանապարհային ոստիկանության «Տոյոտա» մակնիշի ավտոմեքեն վրաերթի է ենթարկել մի կնոջ

Ճանապարհային ոստիկանության «Տոյոտա» մակնիշի ավտոմեքեն վրաերթի է ենթարկել մի կնոջ
Հասարակություն
20:13, 26 апрель 2022
Ապրիլի 26-ին՝ ժամը 18․24-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ ամենագնացը վրաերթի է ենթարկել մի կնոջ։ Նախնական տվյալներով՝ քաղաքացուհին վրաերթի է ենթարկվել Ճանապարհային ոստիկանության «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով, որը գտնվել է ծառայության մեջ։ Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։

Հանգամանքները քննությամբ պարզվում են։