Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ջրամբարում հայտնաբերվել է դի. ԱԻՆ

Ջրամբարում հայտնաբերվել է դի. ԱԻՆ
Հասարակություն
22:49, 24 март 2021
Մարտի 24-ին, ժամը 15։47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կաշեգործների փողոցի մոտակայքում գտնվող ջրամբարում հայտնաբերվել է դի. տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները «Երևան ՀԷԿ-3» ջրամբարից դուրս են բերել անձը չպարզված տղամարդու դի (մոտ 40 տ․)։