Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեծամոր քաղաքում տեղի ունեցած վրաերթի հետևանքով մահացել է 2008 թվականին ծնված երեխա

Մեծամոր քաղաքում տեղի ունեցած վրաերթի հետևանքով մահացել է 2008 թվականին ծնված երեխա
Հասարակություն
21:33, 03 май 2022
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության ընթացքում կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ` Մեծամոր քաղաքում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեից, նախնական տվյալներով, 2022թ. մայիսի 2-ին ժամը 17:00-ի սահմաններում, Մեծամոր քաղաքի բնակչուհին իր կողմից վարած «NISSAN BLUEBIRD SYLPHY 1.5» մակնիշի  ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 2008թ. ծնված տղայի, ով գիտակցության չգալով՝ մահացել է։


Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։                      
Կատարվում է քննություն: Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները պարզելու ուղղությամբ: