Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խիստ դատապարտելի է փաստաբանական համայնքի որոշ շրջանակների կողմից ՄԻՊ-ի գործունեության խոչընդոտումը․ Դանիել Իոաննիսյան

Խիստ դատապարտելի է փաստաբանական համայնքի որոշ շրջանակների կողմից ՄԻՊ-ի գործունեության խոչընդոտումը․ Դանիել Իոաննիսյան
Հասարակություն
11:02, 04 май 2022
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Խիստ դատապարտելի է փաստաբանական համայնքի որոշ շրջանակների կողմից ՄԻՊ-ի գործունեության խոչընդոտումը
Մարդու իրավունքների պաշտպանը, այս օրերին, իր թիմով լրջագույն աշխատանք է կատարում` վեր է հանում ոստիկանության կողմից պարբերաբար կրկնվող խնդիրներ և մարդկանց իրավունքների խախտման դրվագներ, որոնց մասին ուրիշ որևիցե տեղից չէինք իմացել (ու առանց իրենց հավանաբար չէինք էլ իմանա)։

ՄԻՊ-ի այդ գործունեությանը պետք է օգնենք բոլորս` այնպես, ինչպես կօգնեինք, ասենք, բժիշկներին։ Բայց արի ու տես, որ կան փաստաբաններ, որոնք ոչ միայն չեն օգնում, այլև խանգարում են ՄԻՊ ներկայացուցիչների կողմից բերման ենթարկվածների հետ շփումներին։

Այդ փաստաբանները, հետապնդելով ակնհայտ կուսակացական-քաղաքական շահեր, վնասում են թե իրենց պաշտպանյալներին և թե Հայաստանում մարդու իրավունքների ընդհանուր վիճակին, քանի որ ոլորտի խնդիրների լուծման համար պետք է նախ այդ խնդիրներն իմանալ։ 

Իսկ բերման ենթարկվածների իրավունքների խախտման խնդիրներն իմանալու հիմնական ձևը այդ անձանց հետ շփումն է, որն այդ փաստաբանները խոչընդոտում են։