Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ով է Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության վրանում մահացած մոտ 40-ամյա տղամարդը․ նա ՀՀԿ-ական քրեական հեղինակություն է

Ով է Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության վրանում մահացած մոտ 40-ամյա տղամարդը․ նա ՀՀԿ-ական քրեական հեղինակություն է
Հասարակություն
18:00, 05 май 2022
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության տեղադրած վրաններում երիտասարդ տղամարդ է մահացել, որը ըստ ոստիկանությունում Civic.am-ի աղբյուրների, սրտի կանգ է ունեցել թմրանյութի գերդոզավորումից։ 

Մամուլում տարածված տեղեկություններով՝ մահացած տղամարդը «Տիզ» մականունով քրեական հեղինակություն, մոտ 40 տարեկան Արթուր Սեդրակյանն է, որը եղել է նաև Երևանի ավագանու ՀՀԿ-ական թեկնածու, իսկ այժմ զբաղվում էր Երևանի կենտրոնում Արցախը փրկելով։ 

Հիշեցնենք, որ 2020 թվականի օգոստոսին ոստիկանությունը հաղորդում էր տարածել «օրենքով գողերի», քրեական հեղինակությունների ձերբակալման մասին, որոնց մեջ է եղել նաև վերոնշյալ անձը։

Համաձայն հաղորդագրության՝ ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ ջանքերով կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և ձերբակալվել են «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և նրա կողմից ղեկավարվող խմբավորման մասնակիցը: Քննությամբ պարզվել է, որ քաղաքացին  իրեն պարտք մնացած գումարը քրեակատարողական հիմնարկում պահվող անձից վերադարձնելու հարցը լուծելու համար դիմել է «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին, ով այդ վեճն իր անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով լուծելու համար համապատասխան հանձնարարություն է տվել իր կողմից ղեկավարվող՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին: Իսկ «Տիզ» մականվամբ հայտնի Արթուր Սեդրակյանը բազմիցս է հայտնվել իրավապահների տեսադաշտում։
Մասնավորապես  2009 թվականին ապրիլի 2-ին, ժամը 22:00-ից 22:30-ն ընկած ժամանակահատվածում Րաֆֆու փողոցի թիվ 88 շենքի հետնամասում անհայտ անձի կողմից ստացած հրազենային վնասվածքից մահացել էր 33-ամյա Կարեն Հակոբյանը՝ «Կիսատը»: Ըստ լուրերի՝ նրա վրա կրակել էր Արթուր Սեդրակյանը՝ «Տիզ» մականունով:  

Ըստ լուրերի՝ Կարեն Հակոբյանը և Արթուր Սեդրակյանը նույն «Բ1» թաղամասի բնակիչներն են, երկուսն էլ համայնքի ավագանու անդամներ, երկուսն էլ ընդգրկված են եղել Երևանի ավագանու ՀՀԿ նախընտրական ցուցակում: Որոշ տեղեկություններով՝ նա եղել է Տարոն Մարգարյանի մտերիմը։