Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շաբաթօրյակ՝ Շենգավիթում. համատեղ ուժերով կմաքրվեն բոլոր վարչական շրջանները

Շաբաթօրյակ՝ Շենգավիթում. համատեղ ուժերով կմաքրվեն բոլոր վարչական շրջանները
Հասարակություն
19:30, 07 май 2022
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ յուրաքանչյուր շաբաթ վարչական շրջաններում կկազմակերպվեն շաբաթօրյակներ: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը:

Այսօր սանմաքրման աշխատանքներ են տարվել Շենգավիթի միանգամից 15 խնդրահարույց տարածքներում: Շաբաթօրյակին միացել են քաղաքապետարանի, վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերը, համայնքային կառույցները, ԱԻՆ աշխատակիցներն ու քաղաքի բնակիչները՝ միահամուռ ուժերով քաղաքը աղբից մաքրելու համար:

Աշխատանքների ընթացքին հետևել է Երևանի քաղաքապետը: