Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գյումրիում տարեց մարդկանց ծեծի ենթարկելու դեպքի առնչությամբ քրգործ է հարուցվել. սպառնում է 4-ից 7 տարի ազատազրկում

Գյումրիում տարեց մարդկանց ծեծի ենթարկելու դեպքի առնչությամբ քրգործ է հարուցվել. սպառնում է 4-ից 7 տարի ազատազրկում
Հասարակություն / Իրավունք
19:48, 09 май 2022
Համացանցում տեսանյութ է տարածվել, ուր երևում է թե  Գյումրիում ինչպես են «Դիմադրություն» շարժման ավտոերթի մասնակիցները ծեծել տարեց մարդկանց:  Civic.am-ի հետ զրույցում  ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ասաց.


«Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օրենսգրքի 258֊րդ հոդվածի 4֊րդ մասի հատկանիշներով։ Կատարվում են ակտիվ գործողություններ, միջադեպի բոլոր մասնակիցներին նույնականացնելու, նրանց գործողություններին իրավական գնահատական տալու համար»։

Նշենք, որ Քրօրենսգրքի սույն հոդվածով սպառնում է 4-ից 7 տարի ազատազրկում: