Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պատերազմի զոհերի ծնողներից «մահապարտի երդում» են կորզում՝ Ֆրանսիայի հրապարակում ցուցադրելու համար

Պատերազմի զոհերի ծնողներից «մահապարտի երդում» են կորզում՝ Ֆրանսիայի հրապարակում ցուցադրելու համար
Հասարակություն
19:59, 10 май 2022
Դիմադրություն շարժման և Արցախի փրկության անվան տակ հանդես եկող և իշխանափոխության գերնպատակը չթաքցնող նախկին իշխանությունը շարունակում է օգտագործել է 44-օրյա պատերազմի զոհերի ծնողների հոգեվիճակն՝ իր քաղաքական նպատակներին հասնելու համար՝ ամեն կերպ մանիպուլացնելով և ատելություն սրսկելով նրանց մեջ գործող իշխանության հանդեպ։ Իսկ երեկ նաև որոշել էր նրանցից «մահապարտի երդում» կորզել՝ այն Ֆրանսիայի հրապարակում տեսանյութով ցուցադրելու համար։ 

Ֆեյսբուքյան «Միասին» շարժումը օրերով գովազդում էր երեկ՝ մայիսի 9-ին, Շառլ Ազնավուրի հրապարակից կայացած «ապաքաղաքական» երթը, որին պետք է մասնակցեին 44-օրյա պատերազմի զոհերի հարազատները՝ հատուկ շեշտադրությամբ, որ քաղաքական ելույթներ չեն լինելու, վերջում վերածվեց «մահապարտների երդման» արարողության։ Մասնակիցները, որոնք մասամբ զոհերի հարազատներ էին, մասամբ ընդդիմադիրներ, համարյա մահապարտի երդում տվեցին՝ թե ժամն է պայքարի, զոհված զավակների շիրիմի առաջ երդվում ենք՝ «վռնդել այս իշխանությանը»։  

«Մեր զոհված զավակների շիրիմների առջև երդվում ենք՝ Արցախը չենք զիջելու, Հայաստանը հզորանալու է, մնալու ենք հավատարիմ մեր հավատամքին, ապազգային և անկարող այս իշխանությանը վռնդելու ենք, երդվում ենք»,- երդման տեքստը կարդաց 44-օրյա պատերազմում նահատակված Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը, որն ակնհայտ այդ տեքստի հեղինակը չէր, որովհետև դժվարությամբ էր այն կարդում։ Նրա կողքը կագնած աչալուրջ հետևում էր Տավուշի թեմից Բագրատ եպիսկոպոսը, որը չի թաքցնում իր քաղաքական հայացքները։ «Երդվում ենք, երդվում ենք, երդվում ենք» վանկարկումներով Ռոստոմյանին միացան պատերազմի զոհերի մյուս հարազատներն ու ներկաները։ 

Այնուհետև, «Երդվում ենք» հեշթեգը միանալու կոչով հայտնվեց «Հայաստան» դաշինքի էջում և ՀՅԴ-ի կայքերում՝ ակնհայտ դարձնելով, թե ովքեր են պատերազմի զոհերի վիրավոր հոգով ծնողներին դարձնում ատելության գործիք և «մահապարտի երդում» անել տալիս։ 

Մ․Խ․