Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ես ուզենամ մտնել քաղաքապետարան, դաշնակառոբականներն իմ դիմացը փակե՞ն, լո՞ւրջ, ուզո՞ւմ եք փորձենք. Անի Խաչատրյան

Ես ուզենամ մտնել քաղաքապետարան, դաշնակառոբականներն իմ դիմացը փակե՞ն, լո՞ւրջ, ուզո՞ւմ եք փորձենք. Անի Խաչատրյան
Հասարակություն
18:56, 11 май 2022
Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել անդրադառնալով ընդդիմադիրների այսօրվա հավաքին: Խաչատրյանը մասնավորապես անդրադարձել է ցուցարարների՝ Երեւանի քաղաքապետարանի շենքը շրջափակելու եւ այնտեղի ելումուտն արգելելու փորձերին:

«Ես ուզենամ մտնել քաղաքապետարան, դաշնակառոբականները իմ դիմացը փակել փորձե՞ն: Լո՞ւրջ: Ուզո՞ւմ եք փորձենք»,-գրել է Խաչատրյանը կից տեղադրելով ծիծաղի էմոջիներ: «Հա, ի դեպ, քաղաքապետարանի աշխատանքային ժամն ավարտված է: Comedy Club»,-եզրափակել է ավագանու անդամը:

Հիշեցնենք՝ ընդդիմադիրներ առաջնորդները մի քանի հարյուր համախոհներով մոտ մեկ ժամ է՝ շրջափակել են Երեւանի քաղաքապետարանի շենքը: Նրանց եւ ոստիկանների միջև բախում եղավ, երբ ցուցարարները փորձում էին գրոհել շենքը: ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ պետք է թույլ չտան, որ քաղաքապետարանի աշխատակիցները դուրս գան շենքից:

Ընդդիմադիրների աջակիցները շշեր եւ այլ առարկաներ էին նետում ոստիկանների ուղղությամբ: Ի վերջո, ոստիկանությունը կարողացավ հանդարտեցնել իրավիճակը: