Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բռնության են ենթարկվել մեր շտապօգնության աշխատակիցները. Երևանի քաղաքապետի տեղակալ

Բռնության են ենթարկվել մեր շտապօգնության աշխատակիցները. Երևանի քաղաքապետի տեղակալ
Հասարակություն
14:56, 16 май 2022
Բժշկի հանդեպ կատարված բռնության ցանկացած դեպք դատապարտելի է: Այսօր իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս բռնության են ենթարկվել մեր շտապօգնության աշխատակիցները (նախնական տեղեկություններով՝ բժիշկը և վարորդը): Այդ մասին հայտնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը:
 
«Հետևողական ենք լինելու, որ դեպքը արժանանա համապատասխան քրեաիրավական գնահատականի»,- ասված է քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանի Ֆեյսբուքի էջում: