Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շուրջ 12 մլն դրամ՝ ընտանիքում բռնության ենթարկված անձանց ապաստարանի ծառայությունների տրամադրման համար

Շուրջ 12 մլն դրամ՝ ընտանիքում բռնության ենթարկված անձանց ապաստարանի ծառայությունների տրամադրման համար
Հասարակություն / Իրավունք
22:33, 17 май 2022
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է պատվիրակման միջոցով ապաստարանի ծառայություններ տրամադրել ընտանիքում բռնության ենթարկված անձանց։

Ինչպես տեղեկացնում են նախարարությունից, այս նպատակով 2022 թվականի համար նախարարությունը հատկացրել է շուրջ 12 մլն դրամ։

Ծրագրի շրջանակում ընտանիքում բռնության ենթարկվածներին և նրանց խնամքի ներքո գտնվող անձանց` երեխաներին, տրամադրվում են հետևյալ ծառայությունները՝

☑️ անհատույց բնակելի տարածք,
☑️ սոցիալական աջակցություն,
☑️ բնաիրային օգնություն,
☑️ հոգեբանական օգնություն,
☑️ իրավաբանական օգնություն,
☑️ բժշկական օգնություն։

Գործող ապաստարաններում անհրաժեշտ ծառայությունների տրամադրման գործընթացն իրականացվում է «Կանանց աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության միջոցով։