Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչպես խոստացել էր Իշխան Սաղաթելյանը՝ քաղաքը պարալիզացվա՞ծ է, թե՞ ոչ. Անդրանիկ Քոչարյանը՝ փոխոստիկանապետին

Այսօր՝ մայիսի 18-ին, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, դիմելով փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանին, հետաքրքրվեց. «Ի՞նչ իրավիճակ է Երևան քաղաքում: Ինչպես խոստացել էր ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը՝ քաղաքը պարալիզացվա՞ծ է, թե՞ ոչ, և պարալիզացման իմաստը այդպես էլ մեզ չի բացատրվել, եթե վերաբերում էր մեր երկրի անվտանգությանը»:

Ի պատասխան Արա Ֆիդանյանն ասաց, որ ոչ քաղաքը, ոչ որևէ պետական կառույց պարալիզացված չէ. «Ոստիկանությունը հստակ իրականացնում է իր գործառույթները, և պատվով պետք է նշել, որ մինչ օրս իրականացված բոլոր գործողություններն իրականացվել են օրենքի շրջանակներում: Արդեն 20 օր է, ինչ նման գործողություններ են իրականացվում, սակայն ոստիկանության կողմից չի կիրառվել գեթ մեկ հատուկ միջոց՝ բացառությամբ մեկ դեպքի, երբ հատուկ միջոցը եղել են ընդամենը վահանները»:

Որպես քաղաքի պարալիզացված չլինելու արձանագրում Անդրանիկ Քոչարյանը նշեց հանձնաժողովի նիստի կայացումը:

Մանրամասն՝ տեսանյութում