Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եռաբլուր զինվորական պանթեոնում հայտնաբերվել է նռնակ

Եռաբլուր զինվորական պանթեոնում հայտնաբերվել է նռնակ
Հասարակություն
13:21, 18 май 2022
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մայիսի 18-ին ժամը 10։32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Եռաբլուր զինվորական պանթեոնում հայտնաբերվել է նռնակ:

Ինչպես հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից (ԱԻՆ), դեպքի վայր մեկնած փրկարարները հայտնաբերել են Ֆ-1 տեսակի նռնակ և փոխանցել Ռազմական ոստիկանության աշխատակիցներին: