Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արագածոտնի 41-ամյա բնակչուհին եռյակ` 3 արու զավակ է լույս աշխարհ բերել

Արագածոտնի 41-ամյա բնակչուհին եռյակ` 3 արու զավակ  է լույս աշխարհ բերել
Հասարակություն
20:51, 18 май 2022
Արագածոտնի մարզի Թալին համայնքի Ներքին Բազմաբերդի բնակիչ, 41-ամյա Լուսինե Պետրոսյանն օրերս եռյակ՝  երեք տղա է լույս աշխարհ բերել։ 
Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում գտնվող  հերուսուհի մայրիկին անձամբ շնորհավորելու և նորածինների առողջական վիճակով հետաքրքրվելու նպատակով այսօր Արագածոտնի մարզպետ Սերգեյ  Մովսիսյանը՝ խորհրդական Արմեն Գրիգորյանի, օգնական Մերի Դատումյանի և Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանի հետ  այցելեց ծննդատուն։ 

Ինչպես տեղեկացանք՝ Լուսինեն այսպիսով դարձավ 6 երեխաների մայր․ ունի 5 տղա և 1 դուստր։ 
Մարզպետը շնորհավորեց Լուսինե Պետրոսյանին՝ հայրենիքին ևս 3 զավակ պարգևելու համար, մաղթեց քաջառողջություն և հավաստիացրեց՝ Արագածոտնի մարզպետարանը կանգնած է նրա ընտանիքի կողքին և ջանալու է հնարավորինս թեթևացնել նրանց կենցաղային հոգսերը։ Բազմազավակ ընտանիքին աջակցություն և հատուկ ուշադրություն խոստացավ նաև համայնքապետ Տավրոս Սափեյանը։ 

«Ցանկացած հայի համար սա մեծ ուրախություն է: Այս փոքրիկները մեր վաղվա ապագան են։ Թալին համայնքում եռյակին յուրահատուկ ձևով կդիմավորեն»,-շնորհավորանքի խոսքում ասաց մարզպետը՝ հավելելով, որ այժմ ծնելիության աճն առավել քան խրախուսելի  և սպասված է։   
Սերգեյ Մովսիսյանը զրուցեց նաև բժիշկների հետ, տեսակցեց նորածնային վերակենդանացման և խնամքի բաժանմունքում գտնվող փոքրիկներին։ 
Լուսինե Պետրոսյանի ծնունդն ընդունած բժիշկ Աղասի Շարբաթյանը վստահեցրեց, որ մայրիկի մոտ ամեն ինչ կարգին է։ 
  
Հավելենք, որ «Հանրապետական» ծննդատանը  վերջին երկու տարում առաջին անգամ եռյակ է ծնվել:
Շնորհավորում ենք ծնողներին և քաջառողջություն մաղթում։