Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը դրված է հանրային քննարկման

Արցախի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը դրված է հանրային քննարկման
Հասարակություն
12:59, 20 май 2022
Արցախի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը դրված է հանրային քննարկման։

Այս մասին տեղեկացնում է ԱՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի քարտուղարությունը՝ տեղեկացնելով, որ նախագծին կարելի է ծանոթանալ ԱՀ իրավական տեղեկատվական՝ Առլեքսիս համակարգում՝ հետևյալ հղմամբ :

Հայեցակարգի նախագծի վերաբերյալ առաջարկությունները դրանց հիմնավորումներով, մինչև սույն թվականի մայիսի 29-ը ներառյալ, կարող են ներկայացվել Արցախի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին՝ [email protected] էլեկտրոնային հասցեով: