Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանում կապիկի ծաղիկով վարակվածության որևէ դեպք չի գրանցվել. ԱՆ

Հայաստանում կապիկի ծաղիկով վարակվածության որևէ դեպք չի գրանցվել. ԱՆ
Հասարակություն
13:30, 22 май 2022
Եվս մեկ անգամ պաշտոնապես հայտարարում եմ՝ Հայաստանի Հանրապետությունում կապիկի ծաղիկով վարակվածության որևէ դեպք չի գրանցվել։

Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը։

Կապիկի ծաղիկը կենդանիներից փոխանցվող վիրուս է։ Այս վիրուսը նման է բնական ծաղիկ վիրուսին:

Հիշեցնենք` ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)՝ վերջին շաբաթների ընթացքում աշխարհում արձանագրվել է կապիկի ծաղիկ հիվանդության շուրջ  80 դեպք առնվազն 12 երկրում և ևս 50 կասկածելի դեպք հետազոտվում է։