Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է

Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է
Հասարակություն
14:43, 22 май 2022
Այսօր ֆրանսահայ նշանավոր երգիչ, շանսոնիե, երգահան, բանաստեղծ, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է։

Իր երաժշտական կարիերայի ընթացքում նա ձայնագրել է մոտ 1200 երգ տարբեր լեզուներով՝ ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն, իսպաներեն, գերմաներեն, հայերեն, ռուսերեն, նեապոլիտաներեն։ Նա հեղինակել և համահեղինակել է ավելի քան 1000 ստեղծագործություն և՛ իր, և՛ այլ երաժիշտների համար։ Նա ֆրանսալեզու ամենահայտնի երգիչներից մեկն է։

Չմոռանալով արվեստի մասին՝ նա 1995 թվականից սկսած ներկայացրել է Հայաստանը բազմաթիվ միջազագային դիվանագիտական ատյաններում։

Շառլ Ազնավուրը մահացել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին, իր՝ Մուրիեսում գտնվող տանը։ Դիահերձումից հետո պարզ է դարձել, որ մահվան պատճառը թոքերի այտույցն էր։