Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2022 թ․ ապրիլին հերթական անգամ ռեկորդ ենք արձանագրել՝ 664 736 աշխատատեղ. Վահան Քերոբյան. լուսանկարներ

2022 թ․ ապրիլին հերթական անգամ ռեկորդ ենք արձանագրել՝ 664 736 աշխատատեղ. Վահան Քերոբյան. լուսանկարներ
Հասարակություն
16:01, 23 май 2022
2022 թ․ ապրիլին Հայաստանի աշխատաշուկան աճել է, և հերթական անգամ ռեկորդ ենք արձանագրել՝ 664,736 աշխատատեղ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Ուրախալի է, որ աճի դրայվերը ծրագրավորման ոլորտն է, որը մեկ ամսվա ընթացքում աճել է 13%-ով կամ 2300 աշխատակցով, իսկ այդ ոլորտի աշխատավարձային ֆոնդն աճել է 21%-ով, կամ 3․661 մլրդ դրամով»,- գրել է նախարարը: