Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բրիտանիայում արձանագրվել է կապիկի ծաղիկի 36 նոր դեպք

Բրիտանիայում արձանագրվել է կապիկի ծաղիկի 36 նոր դեպք
Հասարակություն
21:24, 23 май 2022
Մեծ Բրիտանիայի առողջապահական հարցերով գործակալությունը հայտնել է, որ երկրում արձանագրվել է կապիկի ծաղիկի 36 նոր դեպք. այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ վերջին շաբաթների ընթացքում մի շարք երկրներում արձանագրվել են կապիկի ծաղիկի դեպքեր: Տասից ավելի երկրում՝ այդ թվում Ավստրալիայում, Բելգիայում, Կանադայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Նիդերլանդներում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում գրանցվել է վիրուսի 90-ից ավելի դեպք:  Տվյալներն ամեն պահի կարող են փոխվել:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) դեռ տեղեկություն չունի կապիկի ծաղիկ վիրուսի հնարավոր մուտացիաների մասին: