Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ողբերգական դեպք՝ Երևանում. մայրն ահազանգել է ոստիկանություն, որ դուստրը պատշգամբից իրեն ցած է նետել

Ողբերգական դեպք՝ Երևանում. մայրն ահազանգել է ոստիկանություն, որ դուստրը պատշգամբից իրեն ցած է նետել
Հասարակություն
11:13, 24 май 2022
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ այսօր՝ մայիսի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել: Ժամը 02։50-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Վ. Փափազյան փողոցի շենքերից մեկի բակում դի կա։ 

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նշված փողոցի բնակիչ՝ 51-ամյա Քրիստինե Պ-ն էր, ով, ըստ վերջինիս մոր հայտարարության, ինքնասպանություն է գործել՝ իրենց տան պատշգամբից ցած նետվելով։ 

Արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ 

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում և նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։