Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի նախագահը Երևանում հանդիպել է Հադրութի և Քաշաթաղի շրջանների մի խումբ բնակիչների հետ

Արցախի նախագահը Երևանում հանդիպել է Հադրութի և Քաշաթաղի շրջանների մի խումբ բնակիչների հետ
Հասարակություն
21:27, 26 март 2021
Արայիկ Հարությունյանը մարտի 26-ին Երևանում հանդիպել է Ադրբեջանի կողմից բռնազավթված Հադրութի և Քաշաթաղի շրջանների մի շարք համայքների ղեկավարների ու բնակիչների հետ։ Քննարկվել են վերջին պատերազմի հետևանքով անօթևան մնացած քաղաքացիների բնակարանային խնդիրները, ինչպես նաև սոցիալական բնույթի մի շարք այլ հարցեր։ 

Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ գործադրվում են բոլոր ջանքերը տեղահանված քաղաքացիներին հուզող սոցիալական հրատապ խնդիրներին հնարավորինս կարճ ժամկետներում լուծումներ տալու ուղղությամբ։ 

Այս համատեքստում Արայիկ Հարությունյանը նշել է, որ ՀՀ կառավարության հետ վերջին օրերին ձեռք է բերվել պայմանավորվածություն­, համաձայն որի՝ շուտով կմեկնարկեն պատերազմի ընթացքում քաղաքացիների անշարժ և շարժական գույքի կորուստների փոխհատուցմանն ուղղված աշխատանքները։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ներքին և արտաքին մարտահրավերները, անվտանգային խնդիրներն ու երաշխիքները։ Արցախի նախագահը շեշտել է, որ Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման քաղաքական ճանապարհը Արցախի իշխանությունների օրակարգի առանցքային հարցերից մեկն է: