Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ձվի դեֆիցիտը և գնաճը արհեստական են. «Ժամանակ»

Ձվի դեֆիցիտը և գնաճը արհեստական են. «Ժամանակ»
Հասարակություն
11:20, 27 март 2021
«Ժամանակ» թերթը գրում է.

«Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը կարծում է, որ ձվի շուկայում ստեղծված վիճակը արհեստական դեֆիցիտի արդյունք է: Եթե սովորական օրերին ձուն վաճառվում էր առավելագույնը 70 դրամով, ապա Սուրբ Զատկի տոներից առաջ թռչնաֆաբրիկաներում արտադրված ձուն թանկացել և վաճառվում է 90-100, իսկ տնական ձուն ընդհանրապես ռեկորդային՝ 150 դրամով:

Ստեփանյանն ասում է, որ թռչնաֆաբրիկաները ձուն վաճառում են նույն 58-63 դրամով, սակայն առաքման ցանցերն ու փոքր խանութները արհեստական դեֆիցիտ ստեղծելով՝ գերշահույթ են ստանում: Թանկացման պատճառներից մեկն էլ սպառողների վարքագիծն է, որոնք անհրաժեշտից ավելի ձու են գնում՝ էլ ավելի մեծացնելով դեֆիցիտը»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: