Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արսեն Ղուկասյանը երեկ դեբոշ է սարքել դատարանում և վիրավորել դատավորին. ինչո՞ւ է Վերաքննիչ դատարանը որոշել դռնփակ քննել Փաշինյանի դեմ բողոքը

Արսեն Ղուկասյանը երեկ դեբոշ է սարքել դատարանում և վիրավորել դատավորին. ինչո՞ւ է Վերաքննիչ դատարանը որոշել դռնփակ քննել Փաշինյանի դեմ բողոքը
Հասարակություն
19:04, 26 май 2022
Նախկին իշխանության ներկայացուցիչները ոչ միայն այսօր փորձում են պատերազմում պարտության ողջ մեղքը բարդել ներկա իշխանության վրա, այլև օգտագործել 44-օրյա պատերազմի զոհերի որոշ հարազատներին քաղաքական ծրագրերի համար՝  նրանց ատելության գործիք դարձնելով ու ներգրավելով իրենց ծրագրերում, օրինակ՝ դատական նիստերը վերածելով անեծքների ու վիրավորանքների տեղատարափի։  

Վերաքննիչ քրեական դատարանում  երեկ քննվում էր Հակոբ Մարտիրոսյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը։ Հակոբ Մարտիրոսյանն ու Արծվիկ Մինասյանը 2021 թվականի հունիսին ներկայացրել էին  հանցագործության մասին հաղորդում՝ պահանջելով քրեական գործ հարուցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված «առերևույթ պետական դավաճանության» փաստի առթիվ։ Փաստաբանը բողոք էր ներկայացրել դատարան՝ դատախազության կողմից հաղորդմանը պատշաճ կարգով ընթացք չտալու համար, և խնդրել այս հանգամանքը դիտարկել որպես անգործություն։ Առաջին ատյանի դատարանը մերժել էր Նիկոլ Փաշինյանի դեմ դավաճանության կասկածով գործ չհարուցելու դեմ բողոքը։ Այս մասին տեղեկանում ենք aravot.am-ից։

Այժմ ընդդիմության ներկայացուցիչներն ամեն ինչ անում են զոհերի հարազատներին դատական պրոցեսում  ներգրավելու և իրենց չհիմնավորված հայցի հասցեատերերի մասշտաբներն ընդլայնելու համար։ 

Երեկ դատարանի դահլիճում  ներկա  44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատներից մեկը՝ Արսեն Ղուկասյանը, տեղից արձագանքել  և վեճի է բռնվել դատավորի հետ՝ չանսալով վերջինիս զգուշացումներին։  

Ի վերջո, դատավոր Բիշարյանը սանկցիա է կիրառել՝  նիստերի դահլիճից հեռացման ձևով, և կարգադրիչներից պահանջել Ղուկասյանին հեռացնել  նիստերի դահլիճից։ Սակայն երբ կարգադրիչները մոտեցել են, դահլիճում գտնվողները ոտքի են կանգնել և փորձել չթողնել, որպեսզի Ղուկասյանին հեռացնեն դահլիճից։ Դատական կարգադրիչների և քաղաքացիների միջև քաշքշոց և վիճաբանություն է տեղի ունեցել։

Զոհված զինծառայողների հարազատները վիրավորական արտահայտություններ են արել դատավորի հասցեին՝ «թուրք, թուրքի լամուկ, ասեք թող գա ստեղ։ Էշի տղա, հեսա բերնին կուտի»։ 

Իսկ երբ կարգադրիչները փորձել են Արսեն Ղուկասյանին հեռացնել դահլիճից, զոհվածների հարազատները վիրավորել են նրանց՝ բղավելով. «Դուք միլիցիա՞ եք, թե՞ գողական։ Թուրքի լամուկ, օրենքի մարդն «արա»-ո՞վ ա խոսում։ Պագոններիցդ ամաչի»։  
Վիճաբանության ընթացքում դատավոր Կարեն Բիշարյանը որոշել է սույն գործով դատական  նիստերն անցկացնել դռնփակ։