Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Հասարակություն
15:45, 28 май 2022
Մայիսի 27-ին, ժամը ժամը 19.00-ին, «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Սեբաստիայի փողոցում վրաերթի է ենթարկել 18-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 27-ին, ժամը 14.05-ին, հիվանդանոց բուժօգնության դիմած 18-ամյա քաղաքացին հայտնել է, որ Երևանի Բաբաջանյան փողոցում վրաերթի է ենթարկվել «Մերսեդես» մեքենայի անհայտ վարորդի կողմից:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 27-ին, ժամը 18.00-ին, «Նիսան» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Բաբաջանյան և Տաշքենդի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 27-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղում իրար են բախվել «Մազդա» և «Նիսան» մակնիշի մեքենաներ, ինչի հետևանքով վերջինս վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 27-ին, ժամը 14.25-ի սահմաններում, Աբովյան քաղաքի «Առինջ-մոլ» առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիում իրար են բախվել «Տոյոտա» և «Հունդաի» մակնիշի մեքենաներ. «Տոյոտայի» վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 27-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Նարեկացու փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «Մազդա» մակնիշի մեքենաներ. «ԲՄՎ»-ի 7-ամյա ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 28-ին, ժամը 00.25-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Երևանյան խճուղում «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի պատնեշին և գազատար խողովակին. 65-ամյա ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 27-ին, ժամը 15.30-ի սահմաններում, «Հոնդա» մակնիշի մեքենան Ստեփանավան-Վանաձոր ճանապարհի 18-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը. 49-ամյա վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 27-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Երևան-Սևան մայրուղու 29-րդ կմ-ին իրար են բախվել «Նիսան», «Տոյոտա Քեմրի» և «ՎԱԶ-2115» մակնիշի մեքենաներ. «ՎԱԶ-2115»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

*** 

Մայիսի 27-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Տավուշի մարզի Բաղանիս բնակավայրի վարչական տարածքում «ԲՄՎ» մակնիշի մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել մայթին. 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: