Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ստեփանակերտում շմոլ գազից թունավորման դեպքեր են արձանագրվել

Ստեփանակերտում շմոլ գազից թունավորման դեպքեր են արձանագրվել
Հասարակություն
15:51, 27 март 2021
Մարտի 26-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը ժամը 17:50-ին շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են ընդունվել Լ. Հուրունց փողոցի բնակիչներ` 1987 թ. ծնված Ա. Մ.-ն և 1986 թ. ծնված Լ. Մ.-ն:  Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության ոստիկանությունից։ 

Մեկնած տեղամասային տեսուչը պարզել է, որ նշված անձինք թունավորումը ստաացել են նույն օրը ժամը 17:00-ի սահմաններում իրենց տան խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչ կաթսայից արտանետված շմոլ գազից: 

Շմոլ գազից թունավորման հաջորդ դեպք գրանցվել է գիշերը: Ժամը 01:30-ին շմոլ գազի թունավորումով Հանրապետական բժշկական կենտրոն են տեղափոխվել Խուդյակով փողոցի բնակիչներ` 1966 թ. ծնված Գ. Մ.-ն և 1993 թ. ծնված Դ. Բ.-ն։ Մեկնած տեղամասային տեսուչը պարզել է, որ նշված անձինք թունավորումը ստաացել են մարտի 26-ին ժամը 23:30-ի սահմաններում իրենց տան բաղնիքում լոգանք ընդունելու ժամանակ, լոգասենյակում տեղադրված ջրատաքացուցիչ կաթսայից արտանետված շմոլ գազից: Ստուգումներով զբաղվում է ՆԳ նախարարության ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: