Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանում 44-օրյա պատերազմի մի խումբ մասնակիցներ ներխուժել են նախարարության շենք

Ադրբեջանում 44-օրյա պատերազմի մի խումբ մասնակիցներ ներխուժել են նախարարության շենք
Հասարակություն
16:55, 02 июнь 2022
Ադրբեջանում 44-օրյա պատերազմի մի խումբ մասնակիցներ բողոքի ակցիա են անցկացրել երկրի աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարության շենքի դիմաց:

Նրանք դժգոհություն են հայտնել հաշմանդամության և սոցիալական վճարումներից՝ պահանջելով, որ նախարար Սահիլ Բաբաևը դուրս գա և կատարի իրենց պահանջները:

Մերժում ստանալով՝ պատերազմի մասնակիցները ներխուժել են նախարարության ընդունարան, առաջացրել խառնաշփոթ: Նշվում է, որ ակցիայի մասնակիցները վնասել են պետական գույքը: