Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արեն Մկրտչյանը և Խաչատուր Սուքիասյանն այցելել են 44-օրյա պատերազմում ձեռքերը կորցրած Կարեն Խլոպուզյանի ընտանիքին

Արեն Մկրտչյանը և Խաչատուր Սուքիասյանն այցելել են 44-օրյա պատերազմում ձեռքերը կորցրած Կարեն Խլոպուզյանի ընտանիքին
Հասարակություն
22:26, 02 июнь 2022
ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը տեղեկացրել է՝ այսօր պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հետ շրջել են Ալավերդիում և Օձունում, հանդիպել բնակիչների հետ:



«Ազգային Ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հետ Ալավերդու Սանահին-Սարահարթ թաղամասում երեկ այցելել ենք 44-օրյա պատերազմում ձեռքերը կորցրած մեր զինվորի՝ Կարեն Խլոպուզյանի ընտանիքին, շփվել, հաճելի զրույց ունեցել։ Պրն Սուքիասյանը նաև անակնկալ ուներ Կարենի համար։
Այսօր շրջել ենք քաղաքում, զրուցել քաղաքացիների հետ։ Ներկայացրել եմ Ալավերդու առավելություններն ու այցեքարտերը ներդրումային բարենպաստ միջավայրի ստեղծման համար, որն իր հերթին կբերի նոր աշխատատեղեր։ Սա թերևս համայնքի ամենասուր խնդիրներից է»,- գրել է պատգամավորը: