Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ծիծեռնակաբերդի խճուղու երթևեկությունը 4-5 օրից կվերականգնվի

Ծիծեռնակաբերդի խճուղու երթևեկությունը 4-5 օրից կվերականգնվի
Հասարակություն
15:48, 03 июнь 2022
Ծիծեռնակաբերդի խճուղու երթևեկությունը 4-5 օրից կվերականգնվի, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։ «Այս պահի դրությամբ արձանագրություն չկա, որ շինարարի մեղքով է այդ ամեն ինչը եղել։ Պարզապես շինարարություն է արվել, և անձրևի պատճառով, ինչպես նաև շինարարական վիբրացիաների պատճառով ճանապարհին փլուզում է տեղի ունեցել։ Շինարարն իր միջոցներով վերականգնում է այդ ճանապարհը։ Ես կարծում եմ, որ այդ հատվածի վրա ցանկացած շինարարի նմանատիպ գործունեություն հնարավոր է, որ կարող էր այդ իրավիճակն ստեղծել։ Չեմ բացառում, որ մեկ այլ շինարարի հետ նույնը կարող է լինել, մի 4-5 օրից ճանապարհն ամբողջությամբ կբացվի, երկու հերթափոխով աշխատանք են անում»,- ասաց նա։