Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բժշկական կենտրոններ են դիմել 60 անձինք, նրանցից 39-ը ոստիկանության ծառայողներ են. ԱՆ

Բժշկական կենտրոններ են դիմել 60 անձինք, նրանցից 39-ը ոստիկանության ծառայողներ են. ԱՆ
Հասարակություն
10:11, 04 июнь 2022
Նախօրեին Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժել են թե՛ քաղաքացիական անձինք, թե՛ ոստիկանության ծառայողներ. հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Ընդհանուր առմամբ, բժշկական կենտրոններ են դիմել 60 անձինք, նրանցից 39-ը ոստիկանության ծառայողներ են եղել:

«Առավոտյան ժամը 08:30-ի դրությամբ՝ 50 տուժած ստացել է անհրաժեշտ բժշկական օգնություն և դուրս գրվել: Ստացիոնար բուժման մեջ գտնվողների առողջական վիճակը մասնագետները գնահատում են բավարար»,- ասված է հաղորդագրությունում: