Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հարսանիքի ժամանակ վիճաբանություն է սկսվել.Նրանց շարքում է Հովիկ Աբրահամյանի որդին

Հարսանիքի ժամանակ վիճաբանություն է սկսվել.Նրանց շարքում է Հովիկ Աբրահամյանի որդին
Հասարակություն
12:37, 05 июнь 2022
Երևանի Փրայմ Հոլլ ռեստորանային համալիրում միջադեպ է տեղի ունեցել: Հարսանիքի ժամանակ վիճաբանություն է սկսվել, որը շարունակվել է ռեստորանի բակում: Հյուրերի շարքում է եղել նաև նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին` Արգամ Աբրահամյանը: Նշվում է, որ նա է ընկերների հետ սկսել ծեծկռտուքը: Ռեստորանի անվտանգության աշխատակիցները արագ արձագանքել են և արգելել տարածքում նկարահանում իրականացնել, սակայն հաջողվել է մի քանի կադր նկարել ռեստորանի բակում, որից հետո նրան անվտանգության աշխատակիցները հեռացրել են:

Ռեստորանի տարածքից մարդկանց չեն թողել հեռանալ, մեկուսացրել են մյուս սրահների հյուրերին:

Ժամանել են ոստիկանության աշխատակիցներ: Անգամ ոստիկանության ներկայությամբ ծեծկռտուքը շարունակվել է: