Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վերջին մեկ շաբաթում մայրաքաղաքում ծնվել է 433, Շիրակի մարզում՝ 34 երեխա

Վերջին մեկ շաբաթում մայրաքաղաքում ծնվել է 433, Շիրակի մարզում՝ 34 երեխա
Հասարակություն
11:46, 06 июнь 2022
Երևանում նախորդ շաբաթ ծնվել է 433 երեխա` 222 տղա, 211 աղջիկ՝ տեղեկացնում են քաղաքապետարանից:
 
Շիրակի մարզպետարանից էլ հայտնում են՝ հունիսի 1-5-ը  մարզում ծնվել է 34 երեխա, նրանցից 21-ը տղա է, 13-ը՝ աղջիկ։ Հունիսի 4-ին Ախուրյանի մոր և մանկան առողջության կենտրոնում եռյակ՝ 3 տղա է լույս աշխարհ եկել։

Նախորդ՝ մայիս ամսին, մարզում ծնունդների թիվը կազմել է 189, ծնվել է 111 տղա, 78 աղջիկ, նրանցից 4-ը զույգ է։