Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանի հասարակական տրանսպորտում մինչև տարեվերջ կներդրվի Էլեկտրոնային վճարումների համակարգը

Երևանի հասարակական տրանսպորտում մինչև տարեվերջ կներդրվի Էլեկտրոնային վճարումների համակարգը
Հասարակություն
14:26, 06 июнь 2022
Էլեկտրոնային վճարումների համակարգը Երևանի հասարակական տրանսպորտում կներդրվի մինչև տարեվերջ։ Այս մասին հայտնում են քաղաքապետարանից։

Քաղաքային իշխանություններն անում են հնարավոր ամեն ինչ՝ այս ժամկետը պահպանելու համար։

Հայտնի է, որ ժամանակակից համակարգ է ներդրվելու, որի շնորհիվ հնարավոր կլինի ուղևորության համար վճարել տարբեր եղանակներով՝ բանկային կամ մագնիսական քարտով, ինչպես նաև հեռախոսի բջջային հեռախոսի NFS համակարգով։

Բացի նոր վճարային համակարգից, քաղաքային իշխանությունները խոստանում են նաև ավտոբուսների հերթական խմբաքանակ։

Քաղաքապետարանն արդեն պայմանագիր է կնքել 87 խոշոր (12 մետրանոց) գերմանական ավտոբուսների և ևս 100 միջին կարգի ավտոբուսների գնման համար, որոնք Հայաստանում կլինեն մինչև տարեվերջ։