Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նախարարությունը դիմում է ԱԺ` քննելու պատգամավորների ցուցաբերած վարքագիծը

Նախարարությունը դիմում է ԱԺ` քննելու պատգամավորների ցուցաբերած վարքագիծը
Հասարակություն
21:56, 08 июнь 2022
Առողջապահության նախարարությունն անդրադարձել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի աշխատասենյակ ընդդիմադիր պատգամավորների ներխուժմանը՝ նշելով. «Առողջապահության նախարարությունը դիմում է ԱԺ` քննելու պատգամավորների ցուցաբերած վարքագիծը: Հարց է առաջանում` արդյո՞ք ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատը թույլ է տալիս նման գործելաոճ և արդյո՞ք այն հարիր է պատգամավորական մանդատին»:


Հիշեցնենք՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Վարդանյանը, Ասպրամ Կարապետյան ու «Պատիվ ունեմ» խմբակցությունից Աննա Մկրտչյանն այսօր խորհրդակցության ժամանակ ներխուժել են ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի աշխատասենյակ, աղմկել, թղթեր նետել գետնին, ապա հեռացել են։