Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վենետիկի հանձնաժողովի նախագահը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Վենետիկի հանձնաժողովի նախագահը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին
Հասարակություն
14:19, 09 июнь 2022
2022 թվականի հունիսի 9-ին Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ տիկին Կլեր Բազի Մալորիի ղեկավարած պատվիրակությունը Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Սահմանադրական դատարանի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության համաձայն՝  Մալորին հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։